ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Շավարշ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Գևորգ Սիմոնյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
--00—ՄՀ