ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագիծն ընդունվեց միաձայն` 78 կողմ ձայնով: Նախագիծը ներկայացրել էր Կառավարությունը։
Ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով:
--00—ՄՀ