ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, ըստ այդմ՝ 79 կողմ, 3 դեմ, 2 անվավեր ձայներով Կարեն Առուստամյանի թեկնածությունը մերժվեց:
Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
--00—ԼՄ