ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը։
Օրինագիծն ԱԺ-ում ստացավ 80 «կողմ», 38 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:
Փաթեթն առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Որոշվել է նաև լուծարել Հատուկ քննչական ծառայությունը:
--00—ՄՀ