ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել` տասներորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչելուց անմիջապես հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վրացական կառավարության մամուլի ծառայությանը:
Այս պահից Կառավարության ղեկավարը և նախարարական կաբինետը համարվում են պարտականությունները կատարող, խորհրդարանը գրեթե մեկ ամիս ժամանակ ունի` նոր կառավարության կազմը հաստատելու համար:
Տասներորդ գումարման խորհրդարանը լիազորությունները կստանձնի համապատասխան որոշումն ընդունելուց և պատգամավորների երդման արարողությունից հետո:
--00--ԱԹ