ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այս մասին տեղեկացնում է Ավշարի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Առավոտյան` ժամը 10-ին, համայնքի ղեկավարը հրավիրվել է ԱԱԾ, որը կապված է իր կողմից արված վերջին հայտարարությունների հետ»,– հայտնում են համայնքապետարանից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավշարի համայնքապետը միացել էր Փաշինյանի հրաժարականի պահանջին։
--00—ՄՀ