ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Դեկտեմբերի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 339 դեպք, որից 165-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 54, փլուզման 1, ինքնասպանության փորձի 8 դեպք, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 27 մահ:
Արձանագրվել է թունավորման 20 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհին արգելափակված 22 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
--00—ԼՄ