Ընդհանուր առմամբ 892 զոհված զինծառայողի մարմին. որոնողական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը «Արմենպրեսին» մարամասներ է հայտնել անհետ կորած զինծառայողների մասին:

«Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 892 զոհված զինծառայողի մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են կրկին Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին հարազատներին ներգրավելու որոշումը նույնպես ուժի մեջ է»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտական գործողությունների վայրերում՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 11-ի դրությամբ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչև դեկտեմբերի 11-ը հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ:

--00—ԼՄ