ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ:
«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել եմ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին և Գագիկ Մարգարյանին։
Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման և ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին»,-գրել է Արարատ Միրզոյանը։
--00—ԼՄ