ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և 1 քաղաքացիական անձի մարմին: Այս մասին 24News-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա նշեց, որ հայտնաբերված դիակների ինքնությունը հայտնի չէ․«Դիակներն անճանաչելի են, ԴՆԹ-ի թեստ է հանձնվում»։
Թադևոսյանի խոսքով, հայտնաբերված քաղաքացիական անձը տարեց կին է, Վարդաշեն գյուղից։
«Այս պահին աշխատանքներ են իրականացվում Ներքին Ճարտար, Ֆիզուլի, Հադրութ և Իշխանաձոր ուղղություններում»,-ասաց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։
--0--ԿԿ