ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի հանդիպումն այսօր արդեն կոնկրետ արդյունք է տվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:
Կողմերը քննարկել էին քաղաքացիական պաշտպանության հարցեր և կարևորել աղետների ռիսկի մոդելավորման, կառավարման և քարտեզագրման հիմնախնդիրը: Այդ շրջանակում ՄԱԶԾ-ի կողմից այսօր նախարարությանը տրամադրվել է համապատասխան տեխնիկա, որը թույլ կտա քարտեզագրել աղետների ռիսկերը և տրամադրել համայնքներին:
--00--ԱԹ