ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ է կատարվել նաև պրոտեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ:
Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև առողջապահության բնագավառում Հայաստան-սփյուռք գործակցության նոր ուղղություններ:
--00--ԱԹ