ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն: Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։ Այդ մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:
Ըստ նախարարության՝ սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:
Այս պահին ժամանել է 54 վագոնից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1200 տոննա՝ 54 վագոն, մարդասիրական օգնություն կուղարկի Արցախի Հանրապետություն:
--00—ԼՄ