ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Վաշինգտոնը կոշտ կգործի Իրանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, մինչև անգամ կարող է ոչնչացնել Թեհրանի միջուկային օբյեկտները, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Իրանը պետք է ձերբազատվի միջուկային զենքի հայեցակարգից․
«Եթե պետք է իսկապես կոշտ միջոցներ ձեռնարկել, մենք դա կանենք:
Իրանը հզոր երկիր է։ Չեմ կարծում, որ նրանք մեզ հետ խնդիրներ ունեն, և ես նույնպես չեմ ուզում, որ մենք նրանց հետ խնդիրներ ունենանք: Ես խաղաղություն եմ ուզում»,-ասել է ԱՄՆ նախագահը։
--00—ՍՊ