ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկվա իր ելույթի վերաբերյալ բացատրություն տալու համար հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե: Այս մասին Սաղաթելյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
«Քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել։ Հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը», - ասաց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ դրված է հայրենիքի փրկության հարցը և պայքարը վճռականորեն են շարունակելու են։
Սաղաթելյանը հավելեց, որ քննիչներն այցելել են Վազգեն Մանուկյանին․
«Փորձում են նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել՝ հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել»:
--00—ՄՀ