ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության բակում անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման ենթարկվեց նաեւ գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Այս մասին հայտնում է mediaport տելեգրամյան ալիքը։
Նշենք, որ քաղաքացիներն այսօր փակել էին Կառավարության շենքի մուտքերը, իրավիճակը կտրուկ լարվել էր եւ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառելով՝ բերման էին ենթարկում։
--0--ԿԿ