ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Քրիստոնյա կաթոլիկներն այսօր տոնում են Սուրբ Ծնունդը: Քրիստոնեական տոնի առթիվ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան պատարագ է մատուցել, սակայն պատարագին մասնակցել է ոչ թե 10 հազար մարդ, ինչպես նախկինում էր, այլ մի քանի տասնյակ մարդիկ։ Պատճառը կորոնավիրուսային համավարակն է:
Աշխարհի առաջնորդներն ու առողջապահական ոլորտի պատասխանատուները մի քանի շաբաթ է՝ կոչ են անում՝ տոներն անցկացնել տանը, խուսափել շփումից:
Բեթղեհեմում քրիստոնյաների գլխավոր տոնը կորոնավիրուսի պատճառով անցնում է առանց ուխտավորների և զբոսաշրջիկների։ Հավատացյալների կուտակումներից խուսափելու համար աշխարհի հարյուրավոր այլ եկեղեցիներում ևս պատարագները կմատուցվեն հեռավար:
Վատիկանը հայտարարել է, որ հավատացյալներին տաճարի պատշգամբից Հռոմի պապի ավանդական ուղերձը ևս չեղարկվում է, իսկ օրհնությանը կարգը կհեռարձակվի համացանցով:
--00—ԼՄ