ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ՌԴ կառավարությունը մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ն արգելել է այլ երկրներից բժշկական դիմակների պետական գնումը, բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Կառավարությունն ապրիլի վերջին որոշում էր ընդունել ներմուծվող արդյունաբերական ապրանքների՝ պետական գնումների, ինչպես նաև երկրի պաշտպանության և պետական անվտանգության կարիքների համար գնումների մուտքի արգելքի ներդրման մասին: Սահմանափակումները չեն տարածվում ԵԱՏՄ երկրների արտադրանքի վրա: Արգելքների մեջ կան մի շարք բացառություններ, օրինակ՝ ՌԴ-ի տարածքում հաստատված ապրանքի բացակայության դեպքը:
--00—ՄՀ