ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Քիչ առաջ Ազգային ժողովի հարակից տարածքում միջադեպք է գրանցվել: Երբ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փորձել է մեքենայով մուտք գործել ԱԺ-ի կայանատեղի՝ արտահերթ նիստին մասնակցելու, մի խումբ ցուցարարներ փակել են նրա ճանապարհը: Կողմերի միջև լեզվակռիվը վերածվել է փոխադարձ հայհոյանքների, քաշքշուքի, ապա՝ ծեծկռտուքի:
Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքի տարածած տեսանյութերից մեկում երևում է, որ պատգամավորի գլխին ինչ-որ բանով հարվածում են:
--00—ԼՄ