ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Համացանցում է հայտնվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված արձանը, որը, ըստ շրջանառվող լուսանկարի, պղծվել է: Արձանը գլխատված է, կոտրված, ընկած գետնին ու վրան խաչ է քաշված:
Հիշեցնենք, որ Շուշիի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո Սպարապետի արձանը մեկ այլ վայր, օրինակ՝ Ստեփանակերտ, տեղափոխելու մասով քննարկում էր ծավալվել, սակայն այն այդպես էլ չտեղափոխվեց:
--00—ԼՄ