ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 3, 24News
Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +15․․․․+16 աստիճանի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Շատերը Երևանի այս ցրտերը տեսնելով մտահոգվում են, որ սահմանային գոտում մրսում են նաև մեր զինվորները։ Ժողովուրդ ջան, մտահոգվելու կարիք չկա, որովհետև Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +15․․․․+16 աստիճանի»,- գրել է նա։
--00—ՄՀ