ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News
Դեղագործական արտադրանքի եվրոպական գործակալությունը (EMA) առաջարկել է ժամանակավոր գրանցել ամերիկյան Moderna ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութը:
Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ ասված է գործակալության տարածած այսօրվա հաղորդագրության մեջ: Սա ЕМА-ի կողմից հավանության արժանացած երկրորդ պատվաստանյութն է:
Այն նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար:
--00—ՄՀ