ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Սա Հայկ Մարությանի հերթական արձակուրդն է, որն, ի դեպ, հիմնականում 2020թ․-ի չօգտագործված օրերից է եւ մի քանի օր 2021 թ․-ի արձակուրդայինից։ Քաղաքապետը արձակուրդում կլինի մինչև հունվարի 22-ը ներառյալ»,- ասել է Հակոբ Կարապետյանը։
--00—ԼՄ