ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած նախագիծն ստացավ 84 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներ:
Ըստ նախագծի հիմնավորման՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման ժամանակ:
Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք:
Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:
--00—ԼՄ