ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ունեցած տեղեկություններով՝ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ այլևս չկան, հետևաբար անհասկանալի է, թե ինչպե՞ս է գործելու «բոլորը բոլորի» դիմաց սկզբունքը: 24News-ի հետ զրույցում նշում է, որ այդ մասին օրերս նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է ակնարկել:
Զոհրաբյանի պնդմամբ՝ միջազգային հանրության մոտ իշխանության վարկանիշը հավասար է զրոյի: «Փաշինյանը չի կարող հավասարը հավասարին բանակցել,- ընդգծում է նա,- Իսկ Մոսկվայում տեսանք՝ ինչպես է գլխահակ նստում Ադրբեջանի նախագահ Ալիևի դիմաց: Փաշինյանը սպանել է 2000-2002 թթ. սերնդին, նա երկիրը երաշխավորված պատերազմի է տարել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ