ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
Թեհրանը պլանավորում Է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ: Այս մասին РИА Новости-ին հայտնել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհսեն Բահարվանդը:
Իրանը հունվարի 19-ին Դոնալդ Թրամփին ներառել Է «սև ցուցակի» մեջ, այսինքն՝ նախագահի պաշտոնը թողնելուց մեկ օր առաջ:
Պատժամիջոցները սահմանվել Էին նրա վարչակազմի պաշտոնյաների՝ պետքարտուղար Մայք Փոմպեոյի, Պենտագոնի ղեկավարներ Մարկ Էսփերի եւ Քրիսիոֆեր Միլլերի, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հասփերի եւ այլոց նկատմամբ:
«Այդ ցուցակը, իսկ, հնարավոր Է, կլինեն նաև ուրիշները, պատրաստվել Է այն անձանց նկատմամբ օրենքին համապատասխան, որոնք թշնամական գործողություններ են իրականացնում Իրանի դեմ»,-ասել Է դիվանագետը:
--00—ՄՀ