ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News
Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները կորոնավիրուսային համավարակի տարածման ֆոնին։ Հրամանն ուժի մեջ կմտնի հունվարի 24-ից։
Եվրամիության անդամ երկրներից Ֆրանսիա մուտք գործող անձինք նախ պետք կորոնավիրուսի առկայության թեստ հանձնեն սահմանը հատելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում տիրող բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով երեկոյան ժամը 6-ից առավոտյան 6-ը երկրում պարետային ժամ է սահմանվել:
--00—ՄՀ