ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News
ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:
«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրությունում։
--00—ՄՀ