ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Թվիլիսիում ընդդիմությունը, գործարար համայնքի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հանրահավաք են անում կառավարության տան մոտ՝ պահանջելով չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ընդունված սահմանափակումները և ստիպել իշխանություններին զիջումների գնալ: Ցուցարարները պնդում են, որ կառավարությունը պետք է թույլատրի հասարակական տրանսպորտի աշխատանքը, ապա նաև վերացնի մյուս սահմանափակումները:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 28-ից Վրաստանի իշխանությունները մասշտաբային սահմանափակումներ են մտցրել: Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում, Թելավում չէին աշխատում հասարակական տրանսպորտն ու դպրոցները: Սակայն նախատեսվում է փետրվարի 15-ից ողջ երկրւմ բացվել խոշոր շուկաները:
Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում հասարակական տրանսպորտը չի աշխատի մինչև մարտի 1-ը: Մինչև այդ ուժի մեջ է մնում նաև պարետային ժամը, որը սահմանվել է 21:00-05:00-ն:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 253,518 դեպք, որից 3055-ը մահացել է, 242,085-ը՝ ապաքինվել: Վրաստանը վարակվածների ընդհանուր թվով աշխահի երկրնեի ցանկում 45-րդն է, առաջ է անցել Հայաստանից:
--00—ԼՄ