ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Ռուս դիվանագետներից մեկը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Դիվանագետին ԱԳՆ հրավիրելու պատճառը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ 24News-ի «Позиция с Серобом Оганяном» հաղորդաշարին տված հարցազրույցն է: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դիվանագետին կանչել են Միլոնովի` «ադրբեջանցիների և Արցախի մասին հնչեցրած արտահայտությունների համար»:
Այս հարցազրույցն արդեն մեկ անգամ արժանացել էր Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության բավական նյարդային արձագանքին: Բաքուն Միլոնովի հայտարարությունները «սադրիչ» էր բնութագրել՝ հավելելով, թե «այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության նպաստմանը»։
--00--ԱԹ