ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Արցախի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում ընդգկրված ռուս զինծառայողները հրադադարի ռեժիմի դիտարկման խնդիրների համատեղ կատարման համար հատուկ պատրաստություն են անցնում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը»:
Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկման և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն և այլ ռազմական գործողությունների խնդիրներ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։
--00—ԼՄ