ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Հունվարի 27-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
--00--ԱԹ