ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News
Երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու շրջանակում ՃՈ հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։
ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարնիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով 4 տրանսպորտային միջոց։ 9 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։
Բացի այդ, հայտնաբերվեց երեք անձ, որոնք մեքենան վարում էին առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։
--00—ՄՀ