ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վահան Բադասյանը կալանավորվեց: Դատարանի և քննիչի ու դատախազի համոզմամբ՝ ազատության մեջ մնալու դեպքում պարոն Բադասյանը կթաքցնի քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը և ինքը կթաքնվի։
Նշյալ անձինք մտահոգ են (ռիսկ են տեսնում) նաև, որ պարոն Բադասյանը չունի մշտական բնակության վայր։
Պարոնայք, Բադասյանի բնակության վայրը հողատուն նվիրել է թշնամուն»։
--00--ԱԹ