ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին և նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրեական գործերով: Մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին։
Քրեական գործը վերաբերում է պաշտպանության նախարարությանը զենքի մատակարարման հարցում թույլ տված չարաշահումներին։
Քրգործի մանրամասները՝ այստեղ:
--00—ԼՄ