ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին տեսանյութ է ուղարկել, որտեղ պատկերված է Արևմուտքում ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Որպեսզի այս երկխոսությունը լինի փաստերի հիման վրա, իհարկե, եթե Արևմուտքը հետաքրքրված է այդպիսի երկխոսությամբ, մենք տեսաշարք ենք պատրաստել, թե ինչպես են Արևմուտքում ճնշում ապօրինի ակցիաները, և թե ինչ կերպ է մեր ոստիկանությունն արձագանքում անկարգություններին»,- ասել է Լավրովը:
--00--ԱԹ