ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու: Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Ըստ նախնական տվյալների՝ 15-ը քաղաքացիական անձինք են:
--00—ԼՄ