Ռուսաստանում կորոնավիրուսի 16 714 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24News   

կորոնավիրուս

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 16 714 նոր դեպք, մահացել է 521 պացիենտ: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկություն է տարածում ռուսական մամուլը:

Ըստ վիճակագրության, փետրվարի 4-ի տվյալներով, համավարակի տարածումից մինչ օրս Ռուսաստանում արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան 3 միլիոն 917 դեպք, այդ թվում ապաքինվածների թիվը գերազանցում է երեք միլիոն 389 հազարը: Բացի այդ, Ռուսաստանում վարակից մահացել է 75 205 պացիենտ:

 --00—ՄՀ