ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Ռուսաստանի առաջնությանը մասնակցած ռուսաստանցի ծագումով հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ ցանկանում է իր հաղթանակները նվիրել պատմական հայրենիքին: Այս մասին գրում է sport-express.ru կայքը:
Պատանիների առաջնությունում Ադելիան սահել է Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:
«Հորս կողմից ես հայուհի եմ: Ինձ համար շատ կարևոր է սահելու ընթացքում ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին»,- ասել է գեղասահորդուհին:
--00--ԱՀ