ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «Դասավանդիր, Հայաստանը» հիմնադրամի ներկայացուցիչներին: «Դասավանդիր, Հայաստանը» շարունակում է նորարարական կրթական ծրագրեր իրականացնել Տավուշի մարզում՝ համագործակցելով մարզի հանրակրթական դպրոցների հետ:
Կրթությունը շարունակում է լինել մարզի առաջնային կարևորության ոլորտներից:
Նորարարական մտքերն ու գաղափարները կրթության ոլորտում մարզպետ Հայկ Չոբանյանը համարում է կարևորագույն նախապայման՝ ոլորտի զարգացման և առաջընթացի համար:
«Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ Տավուշի մարզպետարանի համագործակցությունն արդեն առիթ է դարձել մարզում բազմաթիվ ծրագրերի իրականացման: Առաջիկայում Տավուշում կմեկնարկեն համատեղ նախագծեր, որոնք ուղղված կլինեն կրթության ոլորտում նոր բարեփոխումներին:
--00—ԼՄ