ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ մատուցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը, ընդգրկվել է այդ ծրագրի մեջ, և այժմ լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։
Նա շնորհակալություն հայտնեց նախարարությանը և բժիշկներին ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից:
--00--ԱԹ