ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
«Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- գրել է նա։
--00--ԱԹ