ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տեղեկացրել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:
Որոնումներն այսօր երեք ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:
--00—ՄՀ