ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էս հրաշք աղջիկը իմ ազգակիցն է, ով գերեվարվել և ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, բազմաթիվ անմարդկային խոշտանգումների և ստորացումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել։
Փոքրամարմին, բայց հոգեպես զորեղ այս աղջիկը, կարողացել է իր մեջ ապրելու և պայքարելու ուժ գտնել։ Այսօր նա բարձրագույն կրթություն է ստանում, նայում առաջ և պայքարում կյանքի անարդարությունների դեմ, քանի որ իր ճակատագրին արժանացած բազմաթիվ աղջիկների, կանանց և երեխաների դեռ պետք է օգնի։
Ոգեշնչող է նրա ուժն ու կամքը․․․»։
--00—ՄՀ