ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
«2018-ի գարնանը ՀՀ նախկին իշխանությունները հավանաբար ստիպված էին ստորագրել մի փաստաթուղթ, որը չէր համապատասխանում Արցախի և ՀՀ-ի շահերին։ Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը ցուգցվանգի առջև էր կանգնել հենց սրա համար»,- այս կարծիքին է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
«Պետք է հասկանալ, որ այդ պահին շատ բարդ քաղաքական իրավիճակ էր ստեղծված։ Գուցե և ճակատագրական որոշում կայացնելու անհրաժեշտություն կար։ Գուցե այնպիսի փաստաթղթերի հրապարակայնեցման անհրաժեշտություն կար, որ տվյալ պահի իշխանությունը չցանկացավ գնալ այդ քայլին և հետ քաշվելով՝ թողեց նման ծանր բեռը հաջորդ իշխանության վրա։ Հավանաբար, եթե այդ պահին ստորագրվեր որևէ մի փաստաթուղթ, այն շատ ավելի ընդունելի կլիներ, քան այն, ինչ եղավ երկու տարի անց՝ նոյեմբերի 9-ին»,- ասել է նա։
Քեռյանը, խոսելով ներքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների ակտիվության մասին, ասել է, որ նրանք չեն կարող համագործակցել միևնույն բևեռում, քանի որ տարաձայնությունները շատ են։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ