ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Եղեգնաձորում մեկնարկել է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Վայոց ձորի մարզի մտավորականության և մշակութային գործիչների հետ։ Թեման՝ երկրի վիճակը և անկման հաղթահարման ուղիները: Այս մասին հայտնում են նախաձեռնությունից:
Հանդիպմանը ներկա են Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բնակիչներ, որոնք մտահոգ են այսօր երկրի առաջ ծառացած խնդիրներով:
«Ձայն հայրենեացի» ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են մարզի տարբեր համայնքների նախկին և ներկայիս ղեկավարներ, դասախոսներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակը` ստեղծված իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ելքեր գտնելն է:
--00--ԱԹ