ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Եվրահանձնաժողովն ամերիկյան Moderna ընկերության հետ երկրորդ պայմանագիրն է կնքել` նոր կորոնավիրուսի դեմ լրացուցիչ 300 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ներկրելու վերաբերյալ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա վոն դեր Լեյենը։
«Մինչ օրս Եվրամիությունը ստացել է պատվաստանյութերի 33 միլիոն չափաբաժին: 22 միլիոն մարդ՝ բնակչության մոտ 5տոկոսը, արդեն պատվաստվել է առաջին չափաբաժնով, իսկ 7 միլիոն մարդ՝ երկու չափաբաժնով», - նշել է նա:
--00—ՄՀ