ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Երեք տարվա մեջ մի հատիկ բնակարան չի տրամադրվել, նախորդ իշխանությունների ծրագրերից մի քանի մետր ասֆալտապատումից բացի ոչ մի բան չի արվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը։
«Որևէ ներդրում չի արվել, աշխատատեղ չի բացվել, ցրտհարության, թշվառության ու սովի մատնված ժողովրդին չեն տեսնում, թողնես միայն մեծ-մեծ խոսեն: Տեղակալից սկսած մինչև վարչապետ, կարող եք Գյումրիում կառուցված մի բան աչքներս մտցնեք: Լավ սուտ խոսելով մինչև ուր եք հասնելու...»,- գրել է նա։
Հիշեցենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, Շիրակի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Գյումրին նորովի կառուցելու մասին՝ հայտարարելով, որ Գյումրիի՝ նորովի կառուցելու գործընթացը, ըստ էության, արդեն սկսվել էր եւ շարունակվում է։
--00--ԱՀ