ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Նիկոլն ասում է, որ Հայաստանը լցված է գործակալներով, Սերժ Սարգսյանի թիմը նույն մեղադրանքը նրա հասցեին է հնչեցնում՝ բացահայտումներ չանելով։ Դրա համար ես էլ ասում եմ՝ եթե Նիկոլը հակահայկական ուժերի պրոյեկտ է, թող ասի՝ կոնկրետ ում պրոյեկտն է, իմանանք, թե՞ ինքն է խաբեություն անում՝ ծառայելով հակառակորդ ուժերին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:
«Եթե Սերժ Սարգսյանը չասեց, թե ում պրոյեկտն է Նիկոլը, ուրեմն նկատի ունի ռուսներին, ուղղակի ինքը նեղացած է, որ իր գլխին սարքեցին այդ հեղափոխություն կոչվածը և դրա համար կիսատ-պռատ խոսեց»,- ասել է Հարությունյանը:
«Թող Սերժ Սարգսյանն ասի՝ եղբա՛յր, ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, նա մանիպուլյացիա արեց ու չպատասխանեց հարցին»:
Բանախոսն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցի մի շարք այլ ուշագրավ շեշտադրումների, այդ թվում Արցախյան հարցին և ներքին քաղաքական զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ