ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի ու «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ՅՈՒՆԵՍԿՕ- միջազգային հակադոպինգային կոնվենցիայի պահանջները պատշաճ կատարելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ ֆեյսբուքյան էջը:
Համաձայնագիրը նախատեսում է խստագույնս վերահսկել սպորտում՝ արգելված նյութերի և մեթոդների նոր դեպքերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
--00—ԼՄ